կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 23:11
Հասարակություն Քաղաքական

Զինված ադրբեջանցի զինվորականին վնասազերծել է անպաշտպան հայ կինը․ Հոխիկյան

Զինված ադրբեջանցի զինվորականին վնասազերծել է անպաշտպան հայ կինը․ Հոխիկյան

Միամտություն է կարծել, թե Հայաստանի իշխանությունը կարող է պահել ադրբեջանցի ահաբեկչին ու չհանձնել Ադրբեջանին։ Այս մասին գրում է հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։

«Միանշանակ Նիկոլ Փաշինյանը կվերադարձնի Հայաստան ներխուժած ադրբեջանցուն և փոխարենը ոչ մի հայ գերու վերադարձ չի պահանջի Բաքվից։

Բայց այստեղ կարևորը դա չէ։ Կարևորը այն է, որ զինված ադրբեջանցի զինվորականին վնասազերծել է անպաշտպան հայ կինը։

Չխոսեք Ադրբեջանի ուժի մասին։ Դա այն թշնամին է, որի հազար զինվորը մեկ հայ կնոջ ոտքի տակի հողը չարժի»,-նշել է Հոխիկյանը։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի է մտել և կրակել բնակիչներից մեկին։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը՝ գրելով․ 

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ 

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։