|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո կարգադրել է ուժեղացնել հրեական պետություն ուղևորվող բոլոր չվերթերի անվտանգության միջոցները։ Այս մասին TASS-ին հայտնել են կառավարության ղեկավարի գրասենյակից։
«Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները ինչպես իսրայելական, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողների համար»,– գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Հիշեցնենք՝ FlyDubai-ի օդաչուների խցիկում տեղի է ունեցել ծեծկռտուք։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դանակահարված օդանավի հրամանատարը Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարն է՝ շուրջ 10 հազար ժամ թռիչքային փորձ ունեցող օդաչու։