|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.83 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3367 |
| GBP | ⚊ | £ 482.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
«Իշխանություն» լրատվականը գրում է, որ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցման ընթացքում առնվազն 3 դժբախտ դեպք է գրանցվել, որոնց հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 1 մարդ մարմնական ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Միայն երեք մահ գրանցվեց սեպտեմբերի 29-ին նույն շինհրապարակում տեղի ունեցած ողբերգության հետևանքով։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն գեթ մեկ անձ չի պատժվել։
Ու այս ամենի ֆոնին կան հարցեր, որոնց պատասխանը «Իշխանություն» լրատվականը փորձեց ստանալ աշխատանքի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմնից՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, որի ղեկավարը Սլավիկ Սարգսյանն է։
Հարցերը շատ պարզ են՝ արդյո՞ք կռունկի ապամոնտաժման աշխատանքներն իրականացնող մարդիկ համապատասխան մասնագետներ էին, ունեի՞ն անհրաժեշտ որակավորում, «Շին Վեկտոր» ընկերությունում գրանցված էին որպես աշխատակիցներ և ունեի՞ն օրենքով պահանջվող փաստաթղթեր։
Թեպետ բազմաթիվ աղբյուրներով նշվում է, որ աշխատանքներն իրականացրել է «Շին Վեկտոր» ընկերությունը, սակայն տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ այս պահին իրենք չգիտեն, թե որ ընկերությունն է իրականացրել այդ աշխատանքները։ Առհասարակ որևէ հարցի պատասխանել չցանկացան՝ պատճառաբանելով, թե դեպքի առնչությամբ իրենց մոտ վարույթ է նախաձեռնվել, և մինչև համապատասխան ստուգումները չիրականացվեն ու կազմակերպությունը չներկայացնի իր պայմանագրային հիմքերը, տեսչական մարմինը չի կարող ասել՝ աշխատանքներն իրականացրել է «Շին Վեկտորը», թե մեկ այլ ընկերություն։ Առավել քան պարզ է՝ պետական կառույցը ժամանակ է ձգում՝ «ջրից չոր» դուրս գալու համար։
Սակայն ինչպե՞ս։ «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ երբ սեպտեմբերի 11-ին՝ կռունկի ապամոնտաժումից և ողբերգական դեպքից ընդամենը 18 օր առաջ, հենց «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում ԱԱՏՄ-ի աշխատակիցները շրջայց-իրազեկում էին իրականացրել։ Տեսչական մարմինը պաշտոնապես գրել էր, որ խոսել է շինարարական աշխատանքների ժամանակ աշխատանքի անվտանգության ապահովման, աշխատողների պաշտպանիչ միջոցների, վտանգավոր մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև դժբախտ դեպքերի կանխարգելման մասին։
Այսինքն՝ պետական մարմինը եղել է այդ տարածքում։ Տեսել է շինարարական միջավայրը։ Խոսել է անվտանգության մասին։ Իսկ 18 օր անց նույն տարածքում կռունկի ապամոնտաժման ժամանակ երեք մարդ մահացել է։
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ»-ը, փորձելով իրեն տարանջատել տեղի ունեցած ողբերգությունից, շեշտում է, որ զոհված երեք անձինք իր աշխատակիցները չեն եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել կռունկի ապամոնտաժման ժամանակ։
Սակայն ընկերության՝ առնվազն «մաքրվելու» այս փորձը, ավելի տգեղ իրավիճակում է դնում հենց «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ»-ին։ Կռունկը պարզապես երկնքից չէր հայտնվել շինհրապարակում․ այն այնտեղ էր տեղադրվել հենց թաղամասի կառուցման աշխատանքների համար։
Իսկ «Շին Վեկտոր»-ի հետ կապվելու մեր փորձն էլ առանձնապես արդյունք չտվեց։ Ընկերության ներկայացուցիչը, տեղեկանալով, որ զանգահարողը լրագրող է, անջատեց հեռախոսը և մեր հետագա զանգերին չպատասխանեց։
Մեր հարցը, սակայն, շատ կոնկրետ էր և որևէ առնչություն չուներ ենթադրությունների հետ․ կռունկն ապամոնտաժող մարդիկ մասնագետնե՞ր էին, ունեի՞ն համապատասխան որակավորում, և արդյո՞ք նրանց ներգրավումը կատարվել էր օրենքով սահմանված կարգով։
Պետ՝ է տեղի ունեցել։ Նրանց գործը հենց նախապես պարզելն է՝ ով է աշխատում շինհրապարակում, ինչ աշխատանք է կատարում, ունի՞ համապատասխան որակավորում, պահպանվո՞ւմ են անվտանգության կանոնները։
Որովհետև երեք մարդու մահից հետո «մենք դեռ չգիտենք, թե ով էր աշխատում» պատասխանը վերահսկողության մասին բավական անհարմար հարցեր է առաջացնում։