կարևոր
508 դիտում, 51 րոպե առաջ - 2026-09-11 15:34
Աշխարհ

ԲՐԻԿՍ-ում հայտարարել են համաշխարհային տնտեսության զգալի դժվարությունների մասին

ԲՐԻԿՍ-ում հայտարարել են համաշխարհային տնտեսության զգալի դժվարությունների մասին

Համաշխարհային տնտեսությունը բախվում է զգալի դժվարությունների, այդ թվում՝ առևտրի մասնատման և պրոտեկցիոնիզմի, հարկաբյուջետային ու գնաճային ճնշումների։ Միևնույն ժամանակ, ԲՐԻԿՍ-ի երկրների տնտեսությունները կայունություն են ցուցաբերել և շարունակում են էական ներդրում ունենալ համաշխարհային աճի ապահովման գործում։ Այս մասին ասվում է ԲՐԻԿՍ-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

ԲՐԻԿՍ-ի երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները սեպտեմբերի 10-ին հանդիպել են Մումբայում, որի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն։

«Համաշխարհային տնտեսությունը բախվում է զգալի դժվարությունների։ Համաշխարհային տնտեսական հեռանկարների համար ռիսկերը շարունակում են բարձր մնալ՝ արտացոլելով պահպանվող աշխարհաքաղաքական լարվածությունը, առևտրի մասնատումն ու պրոտեկցիոնիզմը, քաղաքականության անորոշությունը, հարկաբյուջետային և գնաճային ճնշումները, աճող պարտքն ու ֆինանսական խոցելիությունը», - նշվում է փաստաթղթում։

Միաժամանակ, ԲՐԻԿՍ-ի երկրների տնտեսությունները կայունություն են ցուցաբերել և շարունակում են զգալի ներդրում ունենալ կայուն, ուժեղ, դիմակայուն, ներառական և հավասարակշռված համաշխարհային տնտեսական աճի ապահովման գործում։

«Այս համատեքստում մենք կուժեղացնենք մեր համատեղ ջանքերը՝ համաշխարհային տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու, ներդրումներն ու տնտեսական աճը պահպանելու, ինչպես նաև բաց և ներառական համաշխարհային տնտեսական միջավայրի պահպանման ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։