|
Փոխարժեքներ
12 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Ռուսաստանի 45 շրջաններում բենզինի գինը նվազել է։
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնում են Պետական վիճակագրության դաշնային ծառայությունից։
Շաբաթվա ընթացքում բենզինի գինն ամենից շատ նվազել է Դաղստանում՝ 9 տոկոսով, Բրյանսկի շրջանում դիզվառելիքի գինը նվազել է 5 տոկոսով, 3-4 տոկոսով նվազում է արձանագրվել Սևաստոպոլում և Տոմսկի, Վլադիմիրի ու Տյումենի շրջաններում, ներառյալ՝ Յամալ-Նենեցական և Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգները։
2 և ավելի տոկոսով բենզինի գինը նվազել է Ինգուշեթիայում, Մորդովիայում և Կոմիում, ինչպես նաև Տամբովի, Օրյոլի և Նովոսիբիրսկի շրջաններում։ Մյուս 33 շրջաններում բենզինի գնի նվազման՝ 2-ից ավելի ցածր տոկոս է արձանագրվել։
Ավելի վաղ, Ռուսաստանի նավթավերամշակող գործարաններին ուկրաինական կողմի հասցրած հարվածների հետևանքով վառելիքի արտադրության ծավալների կրճատման և ներքին շուկայում վառելիքի պակասի խնդիր էր առաջացել։