կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 18:02
Հասարակություն

Երեկ 3 մարզում հոսանք չկար, որևէ մեկի ձայնը չլսեցի․ Ղազինյանը՝ իշխող ուժին

Երեկ 3 մարզում հոսանք չկար, որևէ մեկի ձայնը չլսեցի․ Ղազինյանը՝ իշխող ուժին

««ՀԷՑ»-ի վերցրած վարկերի տոկոսները սպասարկում է Սամվել Կարապետյանը՝ իր գրպանից, և դա չի մտնում սակագնի մեջ»։

Հիմա եկել եք, բարեկրթությունից եք խոսում։ Դո՛ւրս եկեք, ներողությո՛ւն խնդրեք։

Ես, իմիջիայլոց ասեմ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե ես կանեմ սխալ և չեմ խնդրի ներողություն, համարե՛ք, որ դա դիտավորյալ է արված, այսինքն՝ դա չիմացության արդյունք չէ։

Հիմա ես ունեմ կամ կարող եմ ունենալ համոզմունք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները (այսպես ասած՝ բարեկրթությունը պահենք) ճիշտ չեն ասել։ Ժողովրդի առաջ ուղիղ կանգնել, ասել են մի բան, որը փաստացի սուտ է դուրս եկել։ Ինչո՞ւ ներողություն չեն խնդրում։ Քաղաքական գնահատական» տերմինը մի՛ օգտագործեք որպես ինչ ուզեք ասելու սկզբնաղբյուր. եթե քաղաքական գործիչը Ձեր պատկերացմամբ դա է, ավելի լավ է՝ մենք քաղաքական գործիչներ չդառնանք»,- ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։