Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղում ենք։ ԽՍՀՄ տարիներին բնակավայրը Խորհրդային Հայաստանից անջատվել ու ընդգրկվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմում։ 1992 թվականի մայիսին Արցախյան պատերազմի արդյունքում Տիգրանաշենն անցել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Փաշինյանի իշխանությունը համարում է Ադրբեջանի անկլավներից մեկը Հայաստանի տարածքում։ Տիգրանաշենով է անցնում դեպի Սյունիք, Արցախ եւ Իրան Հայաստանի միջպետական ճանապարհը։
Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ սահմանազատումից եւ սահմանագծումից հետո տեղի կունենա անկլավների փոխանակում։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը 2021թ․-ի հունիսի 11-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է տեղի ունենա անկլավների փոխանակում։ ,
Տիգրանաշենցի Հարությունը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտում է՝ եթե Տիգրանաշենը տվեց՝ իմացե՛ք՝ Ադրբեջանը տեղափոխվում է այստեղ։ «Կապը կորում է Գորիսի, Վայքի, Եղեգնաձորի, Երեւանի հետ։ Եթե մեր ղեկավարները արգելք չհանդիսանան, թողեն, որ ադրբեջանցիները շարունակաբար մտնեն Հայաստան, վտանգը կմեծանա։ Խոսակցություն կա, որ Տիգրանաշենը տալու են Ադրբեջանին։ Մեր գյուղացիք, ես եւս դուրս չենք գա»,- ասում է նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան