կարևոր
1150 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-30 13:39
Տնտեսական

Մեզ պե՞տք էր ձկնարդյունաբերությունը․ խնդրի լուծման բանաձևն ըստ Փաշինյանի

Մեզ պե՞տք էր  ձկնարդյունաբերությունը․ խնդրի լուծման բանաձևն ըստ Փաշինյանի

Ձկնարդյունաբերությունը մեզ կասկածելի օգուտ ու մեծ վնաս տվող, վատ որակի ձկներ արտահանող ոլորտ էր, մեզ պե՞տք էր ձկնարդյունաբերությունը․․․

Ինչպես և սպասելի էր, սեփական հանցավոր քաղաքականության արդյունքում ՀՀ արտահանման ու, ընդհանրապես, տնտեսական ոլորտին անդառնալի վնաս հասցրած անձն այսօր պարզել է, որ․

- ձկնարդյունաբերության ոլորտի տված հարկերը հեչ բան են՝ տարեկան 2,5 մլրդ դրամ,

- ձկնարդյունաբերողների «ստվերի հետևից պետք է գնալ»՝ կասկածելի են թվերը, հավանաբար ստվեր կա, հարկեր են թաքցրել,

- էդ ոլորտի գործունեությունը վնաս է բնությանը, արտեզյան ջրերի համակարգին,

- արտադրանքն անորակ է (ինքը վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում), անտրամաբանական ճարպեր են հոսում մեր ձկների վրայից, ստացվում է՝ ՌԴ-ն ճիշտ է, մենք վնաս ենք տվել էդ մարդկանց մեր վատ որակի ձկներով։

Անկեղծ՝ տպավորություն էր, որ խոսում է ոչ թե երկրի ղեկավարը, ում մեղքով պայթելու եզրին է երկրի տնտեսությունը, ում քյանդրբազությունների պատճառով ՌԴ-ն պատժում է արտահանողներին, այլ Ռոսսելխոզնադզորի բաժնի պետերից մեկը, ով Կրեմլի զայրացկոտ հրահանգով այցելել է դաշնային մի օկրուգ ու վերջին նախազգուշացումներն է տալիս արտադրողներին։

Մի տեղ կարելի է գնահատել այս անձին․ անկեղծ է նա, չափազանց անկեղծ ու չի փոխվել։ Եվ եթե իրեն ձայն տված ձկնարդյունաբերողները մտածում էին՝ «Շուշին մի դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք է՞ր Շուշին» թեզով առաջնորդվողը նույնը չի անելու իրենց հետ ու առաջնորդվելու «չկա ձկնարդյունաբերություն, չկա պրոբլեմ» իր տխրահռչակ փիլիսոփայությամբ, ապա հիմա երևի հասկացան, որ չէ․․․

Հ․գ․ Ձկնարդյունաբերությունը մեզ կասկածելի օգուտ ու մեծ վնաս տվող, վատ որակի ձկներ արտահանող ոլորտ էր, մեզ պե՞տք էր ձկնարդյունաբերությունը․․․

Ու այսպես՝ ոլորտ առ ոլորտ․․․

Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր