|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է, որ ուկրաինական կողմի հետ շփումները շարունակվեն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տեղյակ եք, որ երեկվա խորհրդակցության ժամանակ մեր արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ անհրաժեշտ է շարունակել շփումներն աշխատանքային մակարդակով։ Պետության ղեկավարը կողմ է այս տեսակետին», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը հնարավոր համարում է Ուկրաինայի հետ շփումների դադարեցումը, եթե Կիևը կրկին հարվածի քաղաքացիական օբյեկտներին։
Պեսկովն ընդգծել է, որ հենց Կիևի հրահանգով է գնացք պայթեցվել Բրյանսկի մարզում։
«Հենց Կիևի ռեժիմի ղեկավարությունն է գիտակցված հրահանգ տվել, որ ուղևորատար գնացք պայթեցվի։ Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն պետական մակարդակով», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նշել է` ՌԴ-ն ապագայում հաշվի կառնի այն փաստը, որ Կիևի ռեժիմը ձեռք է բերել ահաբեկչական ռեժիմի բոլոր հատկանիշները։