Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին Պարսից ծոցի երկրների բազմաթիվ օգտատերեր խոսում են Օմանի Սուլթանությունում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին։
Խոսակցությունները սկսել են այն բանից հետո, երբ թուրք քաղաքական գործիչ Իբրահիմ Քարագյուլը, ով մտերիմ է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հայտարարել է, որ Թուրքիան համաձայնություն է ձեռք բերել սուլթանության հետ՝ ռազմաբազա կառուցելու շուրջ. հայտնում է thereference-paris.com կայքը։
«Էրդողանն կատարելագործել է իր աշխարհաքաղաքական մենթալիտետը՝ հզորացնելով իր վերահսկողությունը տարածաշրջանում՝ գերիշխելով Կարմիր ծովում՝ Սոմալիում ռազմաբազայի միջոցով և այն ծոցում, որտեղ Օմանի իշխանությունների հետ պատրաստվում է թուրքական ռազմաբազա կառուցել՝ Քաթարում կառուցելուց հետո», - թվիթերում մեկնաբանել էր Քարագյուլը։
Թուրք ռազմական փորձագետ Աքար Հաքանը նույնպես հաստատել է, որ երկիրը պատրաստվում է ռազմաբազա բացել սուլթանությունում։
Օմանցի լրագրող Սալեմ ալ-Ջահուրին կարծում է, որ Բուրաիմիում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին լուրերը միտված են վնասելու երկրի հարաբերությունները հարևանների հետ, ինչպես նաև ապակայունացնել երկրի ներքին կյանքը, սակայն հավելել է, որ երկիրը մի շարք պետությունների հետ ունի ռազմական համագործակցություն՝ այդ թվում Թուրքիայի։