|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակ»-ը գրում է․
«Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ. Ա.-ն։ Նախնական տվյալներով՝ երեխան հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումն ու հավասարակշռությունը, ինչի հետևանքով բախվել է պատին։
Դեպքից հետո նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։
Մահացած տղան Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին և սովորում էր Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում»։