|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թեհրանում Իսլամական Հանրապետության այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ Մոսալլայի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը։ Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը։
«Արարողության ընթացքում Իմամ Խոմեյնիի տաճարի գմբեթի վրա բարձրացվել է կարմիր դրոշ՝ «Ո՛վ Հուսեյնի վրիժառուներ» գրությամբ», - ասվում է հրապարակման մեջ։
Շիական խորհրդանիշներում կարմիր դրոշը նշանակում է վրեժի կոչ։ Վերջին անգամ դրոշի բարձրացումը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով Խամենեիի մահվան մասին հաղորդումներից հետո։