|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է 2026 թվականի հունիսի 22-ին կայացած «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։
Արթուր Նախշիկյանը վերջին քսան տարիների ընթացքում ֆինանսական ոլորտում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ:
Նա հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության Խորհրդի անդամ:
Ընդհանուր ժողովը հաստատել է նաև Յունիբանկի Խորհրդի հետևյալ կազմը՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Ջորջ Պիսկով, Վարդան Աթայան, Ֆիլիպ Ռենե Մարկ Դելմոտտ (անկախ անդամ), Ռուբեն Ինջիկյան (անկախ անդամ), Կարինե Մինասյան (անկախ անդամ) և Արթուր Նախշիկյան (անկախ անդամ)։