|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Նիկոլ Փաշինյանի հունվարի 14-ի որոշմամբ, Տավուշում սահմանազատման և սահմանագծման օրերին ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ 2024 թվականի նոյեմբերի 27-ից ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Ցականյանն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում:
Նշենք, որ Ցականյանը գեներալի կոչում էր ստացել 2024 թվականի մայիսի 24-ին՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ֆոնին: