Միասին կարող ենք
կարևոր
658 դիտում, 52 րոպե առաջ - 2026-05-20 10:18
Հասարակություն

Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ

Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ

Կիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքները այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից։

Մենք ԱԱԾ-ին հարցրել էինք՝ արդյո՞ք Կիրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին՝ սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։

Ազգային անվտանգության ծառայությունից մեզ սկզբում հայտնեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքներ կատարել, և պատասխանեցին միայն մեկ ամիս անց։

ԱԱԾ-ում նշել են, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում։

«Իսկ չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ՝ հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Նշենք, որ մոտակա ժամանակներս այնտեղ սահմանազատում չի նախատեսվում։