|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հանրապետությունում այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23-ին՝ 6-օրյա շաբաթվա դեպքում:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները 2025-2026 ուսումնական տարում կավարտի 39119՝ 9-րդ դասարանցի, 22205՝ 12-րդ դասարանցի։
2024-2025 ուստարում՝ հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել էին 38836՝ 9-րդ դասարանցի, 20650՝ 12-րդ դասարանց։