Միասին կարող ենք
կարևոր
490 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-15 14:30
Հասարակություն

Թուրքիան դասապրոցեսում կիրառվող որոշ պատմական տերմիններ փոխել է

Թուրքիան դասապրոցեսում կիրառվող որոշ պատմական տերմիններ փոխել է

Թուրքագետ Մելինե Անումյանը գրում է․ «Թուրքիայի Ազգային կրթության նախարարության հրապարակած նոր ուսումնական ծրագրի համաձայն՝ դասապրոցեսում կիրառվող որոշ տերմիններ վերախմբագրվել են։

Ըստ այդմ, «Թուրքիայի 100-ամյա լուսավորության մոդելը» ճոռոմ վերնագրով ծրագրով նախատեսվում է «Հայկական հարց» տերմինը փոխարինել «Անհիմն հայկական պնդումներ» արտահայտությամբ, «ՊՈՆՏՈՍԻ ՀԱՐՑԸ»՝ «Պոնտոսի մասին անհիմն պնդումներով», իսկ Հայոց ցեղաապանությանն «օրինական տեսք» տալու նպատակով հրապարակված Տեղահանության մասին օրենքը՝ «Աքսորի եւ վերաբնակեցման օրենքով»…

Ինչ խոսք, Թուրքիան շատ «դրական» է տրամադրված ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելու հարցին նկատմամբ…»։