Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Չակերտավոր «բարի լուրը» ստացա, և եկող շաբաթ ՔՊ -ական իշխանության բռնաճնշումները կփորձեն նաև իմ ուղղությամբ անել։
Արդարադատության նախարարի ու ԲԴԽ նախագահի առերևույթ միջամտության և ցուցումի հիման վրա Քննչական կոմիտեն շտապել է ընթացք տալ դատավորին իբրև թե վիրավորելու համար իմ դեմ կազմակերպված հետապնդմանը։
Արմավիրի մարզի դատարանի նախագահ, դատավոր Էդգար Հովհաննիսյանի մասին գրել էի, որ "Լապշինի գործով" այդքան փաստական ապացույցների, ձայնային հաղորդագրությունների առկայության պարագայում նա արել է իշխանության ապօրինի ցուցումները' նվազագույն տղամարդկություն չցուցաբերելով։ Նվազագույն կրթություն ունեցող իրավաբանն անգամ գիտի, որ սա վիրավորանք չէ, այլ որակում։ Սա բազմաթիվ փաստերի վրա ձեւավորված իմ համոզմունքն է, և տվյալ դատավորի վերաբերյալ կարծիքս չի փոխվի' անկախ նրանից, թե ինչպիսի ճնշումների կփորձեն ենթարկել։
Հաջորդ շաբաթ նայելու եմ քննիչի աչքերի մեջ ու հասկանամ, թե հիմա նրանցից ո՞վ է համաձայնել "երեխա պահելու" արդարացմամբ գլուխը կախ կատարել իրավունքի հետ կապ չունեցող քաղաքական հետապնդում։ Կարծում եմ, իրենց վերևներից հանձնարարություն են ստացել մեղադրանք առաջադրել։ Ավելի վատ իրենց համար։
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ լրագրողի նկատմամբ այդպիսի անհեռատես ու անգրագետ քաղաքականացված ճնշումները ավտոմատ կերպով ինձ վերածում են քաղաքական գործոնի, որի հետևանքները տխուր են լինելու նույն այդ իշխանության ճակատագրի համար' ինչպես միջազգային, այնպես էլ ներքին կյանքի առումով»։