կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 12:15
Քաղաքական

Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ, սկսել է օգտագործել ադրբեջանական տերմիններ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի անկախության հանրաքվեից 30 տարի անց,  երբ հոբելյան պետք է նշվեր, ՀՀ-ն շարունակվում է բզկտվել՝ առանց որևէ դիմադրության, իշխանությունների կողմից առանց որևէ  կտրուկ գործողությունների:

«Երեկ այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում, ու նաև  դրա նախորդ դեպքերը,  ունեն մեկ պատճառ՝ չկար որևէ միջազգային փաստտաթուղթ, որի հիման վրա  ադրբեջանական միավորները՝ զորամիավորում կամ  ոստիկանական միավորում,  կարող էին հայտնվել այդ հատվածում: Պարզապես այդ հատվածը գաղտագողի տրվել է ադրբեջանցիներին»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: