կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-07 22:54
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Կրկնակի հանցագործները

ՀՐԱՊԱՐԱԿ. Կրկնակի հանցագործները

Երեկ Վանաձորի քաղաքապետարանում կայացվել է բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Տեղեկանալով, որ հարկերի հավաքագրումը վատ է իրականացվում, քաղաքապետը բարկացել է` նշելով, որ որեւէ մեկն իրավունք չունի խուսափել հարկ վճարելուց եւ, օրինակ բերելով իրեն, ասել է` եթե ինքը պարտաճանաչ վճարում է, բոլորն էլ պետք է վճարեն:

Սամվել Դարբինյանը լրագրողների եւ բաժնի պետերի ներկայությամբ հայտարարել է, որ եթե մեկ ամսվա ընթացքում մեծահարուստ չինովնիկները չվճարեն կուտակված հարկերը, ապա բոլորին կգցի մամուլի բերանը. «Հերթով կգնամ ստուդիաներ ու եթերով կասեմ, թե որ մեծահարուստն ինչքան պարտք ունի տալու: Թող իմանան, որ օրենքի առաջ սաղս հավասար ենք: Մի ամիս` շատ չէ, ու սաղի անունները կտրամադրեմ մամուլին, թող գնան ու իմանան»:

Փաստորեն, քաղաքապետի նշած անձինք օրենքը կրկնակի են խախտում` բիզնես ունեն, երբ օրենքն արգելում է չինովնիկին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, եւ խուսափում են հարկեր վճարելուց: