Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-11-11 10:36
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Հանցագործները դեռ չեն հայտնաբերվել

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Հանցագործները դեռ չեն հայտնաբերվել

Մայրաքաղաքի Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում գտնվող տարադրամի փոխանակման կետի դիմաց նախօրեին երեկոյան երկու քաղաքացու վրա ատրճանակից կրակոցներ արձակած անձինք փախուստի մեջ են, դեռ չեն հայտնաբերվել:

 

Իսկ տուժած քաղաքացիները` 40-ամյա Ռուդիկ Զիրոյանն ու 52-ամյա Լեւոն Ավետիսյանը հրազենային վնասվածքներով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ռուդիկ Զիրոյանին կինը, որը դեպքի պահին մեքենայի մեջ սպասելիս է եղել ամուսնուն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ փոխանակման կետի դիմաց անհայտ անձինք հետեւից են փաթաթվել Զիրոյանին եւ հանկարծակիի բերել նրան: Սկզբում կարծել է, թե ծանոթ մարդիկ են, կատակ են անում. «Բայց որ հարվածել են դեմքին, արդեն գլխի է ընկել, թե ինչ է կատարվում, դիմադրեց: Մինչեւ վերջ դիմադրեց»:

 

Ռուդիկ Զիրոյանի ձեռքի պարկը պատռվել է եւ գումարը, որը, նախնական տեղեկություններով, համարժեք է եղել 10 հազար դոլարի, թափվել է գետնին: Այդ պահին փոխանակման կետի աշխատակիցը եւ Զիրոյանի ընկերները փորձել են միջամտել, եւ հարձակում գործադրողները կրակել են:

 

Դեռեւս հակասական են տեղեկությունները, թե այդ անձինք գումարը հափշտակե՞լ են, թե՞ ոչ: