Միասին կարող ենք
կարևոր
1294 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-11 15:34
Հասարակություն

Թվում էր՝ ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր, սակայն ուրախ դեմքով շրջում է․ Գառնիկ Դանիելյան

Թվում էր՝ ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր, սակայն ուրախ դեմքով շրջում է․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ ավտովթարին՝ գրելով․

«Առավոտը սկսվեց բոթով՝ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության գվարդիայի ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր։

Թվում էր, թե նման ողբերգական պատահարից հետո առնվազն պետք է դադարեցվի քարոզարշավը, մինչդեռ, վարչակարգի պարագլուխը շարունակում է շրջայցերն այնպիսի ուրախ դեմքով, ասես ոչինչ էլ չի եղել։

Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին։ Սրանք նույն այն մարդիկ են, որոնք կարող են վրաերթի ենթարկել հղի կնոջը՝ առանց կանգ առնելու և օգնություն ցուցաբերելու։

Փաշինյանի համար անգամ արժեք չունի իր ավտանգությունն ապահովող ոստիկանների կյանքն ու առողջությունը։

Թվում է, թե դժբախտությունների այս շղթան սրանց օրոք անվերջ է։ Արցախի հայաթափմանը նպաստած, հազարավոր հայորդիների կյանքեր կործանածների այս էջը վերջնակապես պետք է փակենք հունիսի 7-ին։

Ցավակցություններս զոհվածի հարազատներին, շուտափույթ ապաքինում՝ տուժածներին»: