|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է ժողովրդին՝ երկրի Գերագույն առաջնորդի նահատակության քառասուներորդ օրվա («Արբաին») առիթով։
Ինչպես հայտնում է իրանական IRNA, Փեզեշքիանն իր ուղերձում ամփոփել է աննախադեպ քառասունօրյա դիմակայության արդյունքները և բացատրել, թե ինչու է հակառակորդի կողմից Իրանի պայմանների ընդունումը պատմական հաղթանակ։
«Մեծ հաղթանակը, որը մենք այսօր տեսնում ենք՝ Իրանի պայմանների ընդունումը հրադադարի համար, քառասունօրյա հերոսական դիմադրության և մեր հողի համար թափված մաքուր արյան պտուղն է։ Մենք հակառակորդին պարտադրեցինք իրանցի ժողովրդի կամքը»,-հայտարարել է նա։