|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի և այլ հարցերում պետք է պատժվեն, ներում բեկում չկա։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանը պետք է ունենա մի ղեկավար, ով հասկանում է՝ ինչպես երկիրը զրոյից հետ բերել և բարձրացնել։ Պատերազմը ցույց տվեց՝ միայն ուժեղ տնտեսությունը կարող է ապահովել պաշտպանունակությունն ու կանխել արտագաղթը։ Մենք չպետք է գնանք մարդկանց հետևից միայն այն պատճառով, որ նրանք ՔՊ-ական են եղել, ինչպես իրենք են հիմա անում։ Սակայն կա մի նախապայման. ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի և այլ հարցերում՝ ներում չունեն։ Նրանք պետք է պատժվեն»,- ասել է Կարապետյանը։