Միասին կարող ենք
կարևոր
1402 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 23:21
Հասարակություն Քաղաքական

18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան

18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Օրերս բանտում հայտնված 18 ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Այսինքն՝ նա չպետք է գտնվի բանտում։ Հետևաբար նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս այսօր իր մասին խոսում էր երրորդ դեմքով, որպես պահպանյալի և շատ պատկերավոր բացատրեց, որ հանուն պահպանյալի կարող էին նույնիսկ կրակել։ Փաշինյանը ուղղակի զուգահեռներ տարավ պապլավոկում Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ և զարմացած հարցադրում արեց․ «տարբերությունը չեք զգում»։

Եվ, իրոք մենք տարբերությունը չենք զգում, իսկ Նիկոլ Փաշին յանը զգում է։

Զգում է, որ Քոչարյանի հետ համեմատ ինքը կատարյալ է»։