|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրապարակել է իր առաջին հայտարարությունը, որով հաստատել է իր ընտանիքի մի քանի անդամների մահը վերջերս տեղի ունեցած հարվածի ժամանակ: Հայտարարությունը տարածել են մի քանի իրանական լրատվամիջոցներ:
Հայտարարության մեջ Խամենեին նշել է, որ զոհվածների թվում են իր մերձավոր ազգականները՝ կինը, քույրը և ընտանիքի այլ անդամներ:
Նա նշել է, որ տեղի ունեցածն իր համար ծանր անձնական կորուստ է, սակայն ընդգծել է, որ նման կորուստները չեն փոխի երկրի ընթացքը:
«Հորիցս բացի, որի կորուստը ազգային վիշտ էր, ես նահատակների քարավան եմ ուղեկցել նաև իմ սիրելի և հավատարիմ կնոջը, իմ անձնուրաց քրոջը, նրա մանկահասակ երեխային և իմ մյուս քրոջ ամուսնուն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նույն ուղերձում Խամենեին վստահություն է հայտնել, որ Իրանը կշարունակի հետևել իր ընտրած ուղուն՝ չնայած ճնշումներին և կորուստներին, և որ ըզոհվածների հիշատակը կդառնա դիմադրողականության և միասնության աղբյուր երկրի համար: