|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գոհար Իսկանդարյանը գրում է․
«Երեկ Ղոմում ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ռմբակոծել են այնտեղ գտնվող Բանիմացների խորհրդի շենքը։ Սա նշանակում է, որ նրանք տեղեկություն են ունեցել այն մասին, թե Բանիմացները պատրաստվում են ընտրել նոր Առաջնորդ։
Նիստը, ըստ երևույթին, անցկացվել է առցանց ռեժիմով, քանի որ համաձայն արևմտյան ԶԼՄ-ների Առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։
Այդ որոշումը կայացրել է բարձրագույն շիա հոգևորականության 88 ներկայացուցիչներից կազմված խորհուրդը։
Պաշտոնապես Իրանի իշխանություններն ու ԶԼՄ-ները առայժմ չեն հաստատել այս տեղեկությունը։
Ըստ նույն աղբյուրների՝ ընտրության որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճնշման ներքո:
Սպասենք պաշտոնական հաստատման»: