|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե օրերս Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինը իրեն ծանոթ մի երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի».
«Միայն սրա համար պառակտիչ Կտրիճ Ներսիսյանը պիտի դուրս շպրտվի Եկեղեցուց՝ իր բարեկամների հետ միասին։
Իսկ Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել»,- գրել է Ռուբինյանը:
«News.5tv.am»-ը կապ հաստատեց Տեր Օշինի հետ, նա, անդրադառնալով թեմային, ասաց.
«Ես ցանկացածին էլ ասել եմ, որ հայրենասեր լինի, հայրենավաճառ չլինի և Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ զավակ լինի, թասիբով հայ լինի, և ես ցավում եմ իր համար որ, լինելով Սաղմոսավանքի հոգևոր հովվի ժառանգ, իրեն թույլ է տալիս Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմել և առհասարակ խառնվել եկեղեցու գործերին։ Իրեն էլ հստակ ասում եմ՝ ես միայն Աստծուց եմ վախենում, ինձ իրենք ահ տալ չեն կարող»,- ասաց Տեր Օշինը՝ հավելելով, որ եթե իրենց վրա են վերցրել, ասելիք չունի, ու եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իր տեղը գիտի:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Ռուբեն Ռուբինյանի պսակադրությունը հենց Տեր Օշինն է կատարել: