կարևոր
2011 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-06 10:50
Քաղաքական

Նիկոլի Արայիկի «հաղթանակները». Գագիկ Համբարյան

Նիկոլի Արայիկի «հաղթանակները». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Որպեսզի պատկերացնեք, թե Նիկոլի մոտ աշխատող այս «կենդանին» ինչ մակարդակի ստախոս և մանիպուլյատոր է՝ ընդամենն այս երկու լուսանկարներին նայեք...

2020 թ-ի սեպտեմբերի 30-ին սա հայտարարում էր, որ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ... Բոլորս տեսանք, թե ինչ խայտառակ պարտությամբ այն ավարտվեց Հայաստանի և Արցախի համար... Ու սրա նման ստախոսը մի ծպտուն չհանեց իր գրված կեղծիքի համար...

Հիմա, երբ իր ազգադավ շեֆը Գրանադայում ստորագրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ փաստաթղթի տակ ու մինչ այդ էլ 2023 թ-ի մայիսի 22-ի իր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ այդ ամբողջականության մեջ տեսնում է նաև, այսպես կոչված, անկլավները, գրառումներ է անում ու կրկին ստում, թե բա «անկլավների թեմա չի քննարկվել»...

Քննարկելու խնդիր չկար էլ, քանի որ բոլորի համար պարզ է, որ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում են նաև այդ «անկլավները»...

Ի դեպ այդ կեղծիքի կողքին էլ ևս մեկն է ավելացնում՝ «միջանցքի թեման», որի վերաբերյալ ոչ ոք ոչինչ չէր ասել, քանի որ Գրանադայում այն չի էլ քննարկվել...»։