կարևոր
961 դիտում, 4 ժամ առաջ - 2026-02-10 12:03
Հասարակություն

Դիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդներին. Կոպիրկին

Դիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդներին. Կոպիրկին

Դիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։ Այս մասին հայտարարեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագիտական ​​աշխատողի օրվան ընդառաջ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները Երևանի քաղաքային պանթեոնում ծաղիկներ են խոնարհել խորհրդային և հայ դիվանագետների գերեզմաններին։

«Դիվանագիտական ​​աշխատողի օրը մարմնավորում է ռուսական և խորհրդային դիվանագիտության խորը ավանդույթները, թեև տոնը համեմատաբար վերջերս է սահմանվել։ Եվ, իհարկե, այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործում», - նշել է դիվանագետը Sputnik Արմենիայի և «Միր» հեռուստաալիքի թղթակիցների հետ զրույցում։

Ավանդույթի համաձայն` դեսպանատան աշխատակիցներն այս օրը գալիս են գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու դիվանագետների հիշատակին, որոնք արտգործնախարարներ են եղել Խորհրդային Հայաստանում և դեսպաններ Խորհրդային Միությունում և ՀՀ-ում։

«Մեր ժողովուրդներին շատ բան է կապում, այդ թվում, իհարկե, դիվանագիտական ​​ծառայության ավանդույթները։ Հայ ժողովրդի ներկայացուցիչներն ավանդաբար կարևոր դեր են խաղացել Ռուսական կայսրության, Խորհրդային միության և ներկայիս Ռուսաստանի պետական ​​կյանքում, այդ թվում՝ որպես դիվանագետներ», - հավելել է դեսպանը։

Պանթեոն այցելելուց հետո դեսպանը և նրան ուղեկցողները, ավանդույթի համաձայն, կայցելեն Գրիբոյեդովի հուշարձան, որը շատ մեծ դեր է խաղացել, այդ թվում՝ հայ ժողովրդի ճակատագրում։