|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում հակածխախոտային օրենսդրությունը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյաննն էլ ասաց, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է, գերակշռող մասը տղամարդիկ են՝ 51 տոկոս:
Հունվարի 1-ից արգելվում է հրապարակային ցուցադրել ծխախոտները վաճառասրահներւմ ու հանրային սննդի կետերում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների:
Նախարարն ասաց, թե սա կնպաստի, որ երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը նվազի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է:
«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներին կոչ եմ անում տներում էլ արգելել ծխախոտի օգտագործումը»,-նշեց վարչապետը: