կարևոր
886 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-25 13:59
Հասարակություն

Մեր թեմից մի քանի քահանա ուզում էին ասուլիս հրավիրել ու բացահայտումներ անել. Հայր Ռուբեն

Մեր թեմից մի քանի քահանա ուզում էին ասուլիս հրավիրել ու բացահայտումներ անել. Հայր Ռուբեն

Քահանաներն ունեն ընտանիքներ, երեխաներ, որոնք տառապում են այս ճնշումների, սպառնալիքների պատճառով։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը

«Այսինքն բ«արենորոգումը» կառուցո՞ւմ են լացի, տագնապի վրա։ Իմ օրակարգը հոգեւոր է, իմ օրակարգը բախումը չի, ոստիկանն էլ կլսի, դարձի կգա։ Իսկ եկեղեցական համայնքն իր քահանայի կողքին է ու թույլ չի տա, որ նրան հանեն եկեղեցուց»,– ասաց Հայր Ռուբենը։

Նշենք, որ թեմից Հայր Ռուբենին այս պահին իր անվերապահ աջակցությունն է հայտնել 20 քահանա եւ 3 սարկավագ. «Մի քանի քահանա հենց մեր թեմից ուզում էին մամուլի ասուլիս հրավիրել ու բացահայտումներ անել, հորդորեցի չանել, դա մեր ներքին քննարկելիք հարցերից է»։