կարևոր
358 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-08 02:46
Հասարակություն

Տիրադավի մեծ սուտը․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից հակադարձում են Արման Սարոյանին

Տիրադավի մեծ սուտը․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից հակադարձում են Արման Սարոյանին

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորները տեսանյութ են հրապարակել, որտեղ հիմնավոր հակափաստարկներով հակադարաձում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան)։

«Կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանը հերթական անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրեց Հայ Եկեղեցին ինչ-որ օտար ուժերին ծառայեցնելու մեջ՝ նշելով, որ թեմերից մեկի անվանման մեջ ավելացվել է «ուղղափառ» բառը՝ մեկնաբանելով այն Մայր Եկեղեցին ձուլելու դիտավորություն։

Նախկին բարձրաստիճան հոգևորականը, որը կրթություն է ստացել աշխարհի բարձրակարգ համալսարաններում, եղել է ԳՀՃ տեսուչ, այսինքն՝ սերունդ է կրթել, սխալ ու թերի գիտելիք ունի մեր Եկեղեցու դավանաբանության հարցում»,-նշում են քահանաները։

«Այո, Հայ եկեղեցին ուղղափառ է, այսինքն ճշմարիտ դավանանք ունեցող։  Նաև մեր առօրյա խոսակցականում մենք արևելյան քաղկեդոնական եկեղեցիներին անվանում ենք նաև ուղղափառ, օրինակ Ռուս ուղղափառ եկեղեցի, Սերբ ուղղափառ եկեղեցի, Վրաց ուղղափառ եկեղեցի՝ միևնույն ժամանակ չժխտելով մեր ուղղափառությունը։ Ի վերջո, մեզ դավանակից արևելյան եկեղեցիների գրեթե բոլորի պաշտոնական անվանման մեջ առկա է ուղղափառ բառը, օրինակ, Ղպտի ուղղափառ եկեղեցի, և սա ամենևին չի նշանակում, որ ուղղափառ անվանվելով այդ եկեղեցին ձուլվում է օտար եկեղեցու։
 

Եվ Հիրավի առաքելական անվանումը բնորոշ է միայն ու միայն Հայոց եկեղեցուն, թեև մենք լիարժեք ընդունում ենք, թե քաղկեդոնական ուղղափառ եկեղեցիների և ոչ քաղկեդոնական եկեղեցիների առաքելական, այսինքն առաքելահիմն լինելը։ Մեր եկեղեցին ընդունել է առաքելական անվանումն այն պատճառով, որ որոշ օտարներ կասկածի տակ են դրել նրա առաքելահիմն լինելը, փորձելով ասել, թե այն ոչ թե հիմնադրվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների կողմից առաջին դարում, այլ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից չորրորդ դարում։ Եվ ի վերջո հենց մեր եկեղեցու ուղղափառությունը պահպանելու համար է, որ մեր եկեղեցու հայրերը, ողջ հայ ժողովուրդը կյանքի գնով անգամ մշտապես պայքարել են հայ եկեղեցու ուղղափառությունը, անսասանությունը պահպանելու համար և անկասկած այս վերջին շրջանում իրենց բարենորոգիչներ, հորջորջածները երբեք ու երբեք չեն կարողանալու խարխլել մեր Սուրբ Եկեղեցու անսասանությունն իրենց կեղծ օրակարգերով»։