|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը 2025-ի օգոստոսի վերջին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության: Ըստ հայցադիմումի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նրան տուգանել են 10 հազար դրամով եւ բալային համակարգով նրա վարորդական իրավունքից հանել են տուգանային 1,5 միավոր։ Տեղեկացանք, որ գեներալ-մայորը դատարանում հաղթանակ է տարել ՆԳՆ-ի նկատմամբ։ Դատավոր Մհեր Պետրոսյանն ամբողջությամբ բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով պարեկների որոշումը։