կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-24 11:20
Իրավական

Խցերում խուզարկություններ են եղել. Արթուր Օսիկյանը պարզաբանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվածը

Խցերում խուզարկություններ են եղել. Արթուր Օսիկյանը պարզաբանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվածը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հերքում է, որ երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՔԿՀ վարչության աշխատակիցները հարձակվել են բանտարկյալների վրա. գրում է armtimes.com-ը:

Կայքի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ են ՔԿՀ վարչության աշխատակիցները երեկ քարուքանդ արել խցերը եւ հարձակվել բանտարկյալների վրա, Արթուր Օսիկյանը պատաասխանել է. «Միանգամից ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ աշխատակիցները հարձակվել են բանտարկյալների վրա: Ծառայողական քննության շրջանակներում մի քանի խցերում խուզարկություն է եղել, արգելված առարկաներ, իրեր են հայտնաբերվել, եւ որեւէ բռնություն չի եղել: Տեղեկություն է եղել, որ կան արգելված իրեր առարկաներ եւ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է եւ բնական է, որ ում մոտից, որ հայտնաբերվել է հնարավոր է եւ դժգոհություն է եղել. բռնությունը բացառվում է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: