Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած դեպքում, երբ որեւէ մեկն աշխատանքից ազատվում է, լինում են որոշակի հիմքեր: «Ես չեմ կասկածում, որ տվյալ դեպքում եւս եղել են համապատասխան իրավական հիմքեր, եւ ամեն ինչ եղել է իրավաչափ»,- անդրադառնալով վերջին շրջանում ոստիկանության համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, մասնավորապես`երեկ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի պետ Էդիկ Գալստյանի` աշխատանքից ազատելու փաստին, լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
Նա նշեց, որ այս պահին ոչինչ մանրամասնել չի կարող, որովհետեւ ինքն էլ մանրամասներին եւ ծառայողական քննության արդյունքներին չի տիրապետում, սակայն ավելացրեց, որ բնական է` ծառայողական քննությունը նշանակվել է, քանի որ համապատասխան ահազանգ է եղել, որի հիման վրա ոստիկանության պետն օրենքին համապատասխան որոշում է ընդունել:
«Եթե ցանկանում եք ճշտել պատճառները, կարող եք դիմել ոստիկանության լրատվական ծառայություն եւ տեղեկանալ մանրամասներին ու ծառայողական քննությանն առնչվող ցանկացած խնդրի` այնքանով, որքանով դա ծառայողական գաղտնիք չի ներկայացնում»,- խորհուրդ տվեց փոխոստիկանապետը:
Ազատման պատճառների մասին նրանից որեւէ տեղեկություն ստանալու` լրագրողների ճիգերին ի պատասխան, նա միայն նշեց, որ «ցանկացած ազատում, բնական է, իր հիմքում ունենում է որեւէ պատճառ»:
Արթուր Օսիկյանի` նման չեզոք պահվածքը բնավ էլ զարմանալի չէ. հայտնի է, որ լրագրողների հետ հանդիպումներում նա միշտ էլ աչքի է ընկել իր զգուշավորությամբ: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ, բացի համակարգում իրականացվող բարեփոխումներից, Հայաստանի փոխոստիկանապետը որեւէ այլ հարցի առնչությամբ ո'չ անձնական, ո'չ էլ ի պաշտոնե որեւէ կարծիք կամ տեսակետ հայտնելու իրավասություն չունի:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։