կարևոր
1000 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-10 21:54
Քաղաքական

Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է

Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելուց 10 օր անց դրա ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ավելի քան 10 օր է՝ դեռևս որևէ ծանուցում չի ստացել․ «Ինչն է պատշաճ, որ դա էլ պատշաճ լինի»։ 

Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ փաստաբանական թիմը հայտնում էր, որ գործով, այսպես ասած, տխրահռչակ «գյուլլելու» մասին ապացույցը կեղծված է։ Իրավապահները ոչ միայն կեղծված ձայնագրություն  են հրապարակել՝ հանրությանը մոլորեցնելով, այլև, ինչպես պարզվեց՝ այն դատարանում կհետազոտվի որպես ապացույց, համենայն դեպս, հանրային մեղադրողները պնդել են միջնորդությունը՝ այդ ապացույցը հետազոտելու մասին, թեև պաշտպանության կողմը պնդում էր՝ կեղծված ապացույցը չհետազոտել։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: