|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր գլխավոր դատախազի` 2014թ. գործունեության հաղորդումը, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահը: Նա նախ նշեց, որ չկարողացավ զսպել իրեն ու ելույթ չունենալ, որովհետև ունի ասելիք:
Գալուստ Սահակյանը նշեց, թե չի հիշում, որ նման աննախադեպ քննարկում լինի որևէ պաշտոնյայի տարեկան հաղորդման կապակցությամբ, պարզապես պատգամավորները սկսեցին հաշվետվություն պահանջել գլխավոր դատախազից: Նա քննադատական որոշ ելույթներ համարեց ցուցադրական:
«Պարոն Փաշինյանը ժպտում է, բայց նրա ելույթը իրոնիայով էր: Բայց կարելի էր շատ պարզ ասել, որ դատաիրավական համակարգը խնդիրներ ունի, բարեփոխումների կարիք ունի: Քննադատության կողքին պետք է դրականը տեսնել: Ոչ թե՝ տեսեք` ես ինչ դուխով եմ, որ գլխավոր դատախազին նման բաներ ասացի»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ գովելով գլխավոր դատախազին, որ նա համբերատարությամբ, հավուր պատշաճի պատասխանել է բոլոր հարցերին: