Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Քաղաքացիների հետ շաբաթօրյա պարբերական հանդիպումների շրջանակում այս անգամ հյուրընկալել էինք կրթության ոլորտի ներկայացուցիչների` լսելու նրանց խնդիրները, քննարկելու կրթությանն առնչվող մերօրյա հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմինե Խերանյանը` հայտնելով ՀՅԴ Շենգավիթի «Արամ Երկանյան» կոմիտեության գրասենյակում մանկավարժների հետ տեղի ունեցած հանդիպման մասին։
Պատգամավորի հերթական հանդիպման օրակարգում ընդգրկված էին Հայաստանի հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները։
Մանկավարժներն իրենց մտահոգությունն են հայտնել դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում կազմակերպվող հայրենասիրական և Արցախյան թեմայով միջոցառումների սակավության վերաբերյալ։
Խոսվել է նաև ընդհանուր ներառման գործընթացում հանդիպող դժվարությունների մասին, իսկ ուսուցիչները առաջարկել են այդ շրջանակում կիրառվող այլընտրանքային ուղիներ։
Պատգամավորը նաև հավելել է, որ անմիջական և բովանդակալից զրույցն ավարտվել է կրկին հանդիպելու ցանկությամբ և «պահանջով»։
Հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 17-ին երիտասարդների և ուսանողների հետ` լսելու նրանց հարցերը և քննարկելու ժամանակակաից մարտահրավերները։