|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
86 տարեկան հասակում մահացել է Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, հայտնել է Վիրահայոց Թեմը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
«Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Թեմի հոգևոր դասը, աշխատակազմը և բազում հավատացյալներ ցավակցություն են հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և աղոթում առ Աստված` Իր երկնային լույսին արժանացնելու ննջեցյալի հոգին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի դին ուրբաթ օրը կտեղափոխվի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, և եկեղեցու կարգը կկատարվի այնտեղ:
Հաղորդագրության համաձայն՝ հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 26-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-ին, վերջին օծումը և թաղման կարգը՝ սեպտեմբերի 27-ին, հընթացս Սբ. Պատարագի` ժամը 11:00-ին, հուղարկավորությունը՝ ժամը 14-00-ին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց դեպի Դամպալոյի գերեզմանոց: