կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-22 15:51
Հասարակություն

Ի Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը

Ի Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին, կյանքի 91-րդ տարում, վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիցագույն սպասավորներից Արժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը։

Հանուն Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցությունն է բերում բազմավաստակ Տեր Հոր զավակներին, հարազատներին ու մերձավորներին։

Հոգեւոր ասպարեզ մուտք գործելով 1945 թվականին՝ լուսահոգի Տեր Եղիշեն տարբեր հանձնառություններ է ստանձնել Եկեղեցու կյանքում՝ շուրջ յոթ տասնամյակ իր անխոնջ ծառայությունը բերելով մեր ժողովրդին։

Երկար տարիներ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը նաեւ իր հովվական փորձառությունն ու գիտելիքները ծառայեցրել է եկեղեցականաց նոր սերնդի պատրաստության կարևոր առաքելությանը Գեւորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնում։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի...