կարևոր
2008 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-14 11:53
Հասարակություն

Սարսափելի պայթյունի ձայն, կայծակի ուժգին հարված և հոսանքազրկում եկեղեցում՝ Տեր Արամի խոսքի ժամանակ

Սարսափելի պայթյունի ձայն, կայծակի ուժգին հարված և հոսանքազրկում եկեղեցում՝ Տեր Արամի խոսքի ժամանակ

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանը գրում է․

«Մի դրվագ պատմեմ, որին ականատես եղա, հետս էլի մարդիկ կային կհիշեն, կհաստատեն։

2025թ մայիսի 11-ին Հովանավանքի եկեղեցի էր բերվել Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը, որի վրա ժամանակին երդվել է Անդրանիկ զորավարը։

Տեր Սարգիսն էր և Տեր Արամը։ Վերջինիս խոսքի ժամանակ սարսափելի պայթյունի ձայն լսվեց, կայծակի ուժգին հարված ուղիղ եկեղեցու մեջ, լույսերը գնաց, մի պահ ընդհատվեց ամեն ինչ, մարդիկ շատ վախեցան, երեխաներ կային, մտքումս ասում էի լավ է ոչ մեկին բան չեղավ։

Աստծո գործերն անքննելի են, այդ եկեղեցում ինչ-որ բան Աստվածահաճո չէ, և դա զգուշացում էր...տեսնես Տեր Արամը հիշում է դա»։

Հիշեցնենք՝ Տեր Արամ քահանան վերջերս հարցազրույց էր տվել Պետրոս Ղազարյանի մոտ, որը մեծ ցասում առաջացրեց հասարակության շրջանում։