Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն անդրադարձավ արտաբյուջետային ծախսերին, որի պատճառով ԱԺ-ում իր և ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի միջև վեճ ծագեց:
«Արտաբյուջետային համապատասխան միջոցներ եթե չունենանք, մենք չենք կարող իրականացնել այդ ծրագրերը: Հիմա մենք ամբողջ երկրի մասշտաբով սահմանային անցակետերը, ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով, վերակառուցում ենք, վերազինում ենք: Եթե չունենանք միջոցներ, չենք կարող իրականացնել»,- բացատրեց նա:
Լրագրողների հարցին, որ հասարակությունը մտավախություն ունի` հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքների հետ կապված, նախարարը պատասխանեց. «Հասարակությունը միշտ էլ պետք է մտավախություն ունենա, դա լավ է, որովհետև հակակոռուպցիոն հանձնաժողովն ավելի լավ կաշխատի»:
Լրագրողներն անդրադարձան նաև օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցված եկեղեցուն` հարցնելով, թե ավելի լավ չէ՞ր լինի եկեղեցի կառուցելու փոխարեն ներդրումներ անել: «Լավ են անում` կառուցում են, եկեղեցի կառուցելու մեջ ի՞նչ վատ բան կա: Կարո՞ղ ենք մենք ասել, թե ինչ անեն, ամեն մարդ ինքն է որոշում»,- ասաց նա:
Հարցին` հնարավո՞ր է, որ ինքն էլ եկեղեցի կառուցի, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Որ կառուցեմ, ձեզ կասեմ»:
Նշենք, որ, ըստ տեղեկությունների, Գագիկ Խաչատրյանը նույնպես պատրաստվում է եկեղեցի կառուցել` Եղվարդում՝ իր սեփական միջոցներով: