կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-29 13:11
Քաղաքական

ՔՊ-ի ու Ավինյան տանդեմի հերթական քայլն ընդդեմ քաղաքացիների․ Գևորգ Ստեփանյան

ՔՊ-ի ու Ավինյան տանդեմի հերթական քայլն ընդդեմ քաղաքացիների․ Գևորգ Ստեփանյան

Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․

«ՔՊ-ի ու Ավինյան տանդեմի հերթական քայլն ընդդեմ քաղաքացիների։

Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնելով խոստանում էին բարեփոխումների շարք։

Խոստանում էին վարորդների աշխատավարձի բարձրացում ու էլի ստեցին։

Ստեցին ու նոր արկածախնդրության գնացին, վտանգելով քաղաքացիների կյանքը։

Նախորդ տարվա համեմատ, այս տարի տրանսպորտի պատահարների թիվը ավելացել է 200-ով։

Վարորդները չեն հանգստանում, չեն ավելացնում աշխատավարձերը ու նոր վարորդները չեն ընդունվում։

Սեփական գրպանները լցնելու մոլուցքով տառապողները՝ շարունակում են «մուռ» հանել քաղաքացիներից։

Քիչ մնաց՝ քաղաքն ու քաղաքացիները շուտով կազատվեն ՔՊ-ի ճիրաններից»։