|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է երկխոսությունը Իրանի հետ՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի հնարավոր վերսկսման պայմաններում։
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Մենք խոսում ենք բոլորի հետ, ինչպես և պետք է լինի։ Այսպիսին է մեր աշխատանքը՝ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով»,-Նյու Յորքում կայացած «Կոնկորդիա» գագաթնաժողովի ժամանակ ասել է նա։
Ուիթքոֆը հավելել է, որ ԱՄՆ-ն կցանկանար մշտական լուծում գտնել և համաձայնության գալ պատժամիջոցների վերականգնման հարցի շուրջ, իսկ եթե չկարողանան, ապա պատժամիջոցները կմնան այնպիսին, ինչպիսին պետք է լինեն։