Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
«Նախորդ դատական նիստից հետո համոզված էինք, որ նախագահող դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ, հիմնավորմամբ, որ մեղադրյալներից Արմեն Քամալյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել և այդ փաստն ինքնին շահերի հակասություն է։ Դա այն փաստական հանգամանքն է, որը ողջամտորեն հիմք է ծառայում կասկածելու, որ դատավորը կարող է լինել անկողմնակալ» -այս մասին դատական նիստից հետո ասաց Սուրեն Մանուկյանի շահերը պաշտպանող փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։
Նշենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Սուրեն Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Սասուն Մխիթարյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ ինչպես հանրային մեղադրողը, այնպես էլ՝ դատավորը չեն արտահայտում իրավունքի շահը։
Դատարանը նիստը հետաձգեց․ հաջորդ նիստը կկայանա հոտեմբերի 19-ին։