կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-24 11:02
Հասարակություն

Իզուր եք ցնցվում․ դուք եք իրավապահ համակարգը վերածել միայն ձեր իշխանության պահպանման․ Երվանդ Վարոսյանը՝ իշխանություններին

Իզուր եք ցնցվում․ դուք եք իրավապահ համակարգը վերածել միայն ձեր իշխանության պահպանման․ Երվանդ Վարոսյանը՝ իշխանություններին

Փաստբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Իշխանությունը «ցնցված» է իրենց ընդդիմադիր համայնքի ղեկավարի սպանությունից...

Իզուր եք ցնցվում։ Դուք եք իրավապահ համակարգը վերածել միայն ձեր իշխանության պահպանման, ձեր ընդդիմադիրներին ճնշելու գործիքի։ Դուք եք անընդհատ իրավապահ համակարգ «բարեփոխում» դրանից ոչինչ չհասկացող անհասկանալի կերպարների ներգրավմամբ։ Փողոցում տիրող քաոսը ձեր կառավարման անխուսափելի հետևանքներից մեկն է։ Ցնցվելու փոխարեն այս երկիրը հանգիստ թողեք, վերադարձեք ձեր սիրած փաբերի պատերի տակ»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։