|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՌԴ Բելգորոդի մարզին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարվածների հետևանքով 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram–ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ Բելգորոդում չորս բնակիչ է վիրավորվել, որոնցից երեքը տուժել են բազմաբնակարանային շենքի մոտ անօդաչուի պայթյունի հետևանքով։
«Մեկ կին ոտքի բեկորային վնասվածք է ստացել, մեկ տղամարդ՝ աջ նախաբազկի բեկորային վնասվածք, երկրորդը՝ կրծքավանդակի ոչ թափանցող վերքեր։ Շտապօգնության բրիգադները նրանց տեղափոխում են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Եվս մեկ տղամարդ բժշկական օգնություն է ստացել ուսի շոշափող վնասվածքի համար, նա հրաժարվել է հոսպիտալացումից», – նշել է մարզպետը։
Միևնույն ժամանակ, Բելգորոդի մարզի Ստրելեցկոյե գյուղում առևտրային օբյեկտի մոտ անօդաչուի պայթյունի հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13-ամյա երեխա։