Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սետպեմբերը տոնական եւ հոբելյանական է հայկական զույգ պետությունների համար։ Մինչ սեպտեմբերի 21-ին նշելու ենք Հայաստանի անկախության 25-ամյակը, ամսվա մեկնարկին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման քառորդ դարը։ 1991 թվականի Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, որն արդեն դեկտեմբերի 10-ին ամրագրվեց համաժողովրդական հանրաքվեով։
Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակի առիթով, Հանուն Արցախի անկախության եւ միասնության կարգախոսի ներքո Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, սեպտեմբերի 2-ին Օպերայի դահլիճում կազմակերպում է զորակցական հավաք, որի ընթացքում քաղաքական պատգամների հետ մեկտեղ լինելու է ազգային-հեղափոխական երգերի համերգային ծրագիր։