Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Բրիտանիայի ամենատգեղ շունը, որն ուներ աչքի կատարակտ հիվանդությունը և չուներ ատամներ, այսօր սատկել է: Այս մասին տեղեկացրել է շան տերը. հաղորդում է BBC-ն:
Չեյսը, որը չինական ցեղատեսակի ճաղատ շուն է, Կալիֆոռնիայում 2017 թվականին կայացած «Աշխարհի ամենատգեղ շուն» մրցույթում զբաղեցրել էր պատվավոր երրորդ հորիզոնականը:
Շան սատկելու պատճառն արդեն հայտնի է: Հարավային Ուելսում բնակվող Չեյսի տերը`Սթորմ Շայլերը, տեղեկացրել է, որ նա սատկել է ենթաստամոքսային գեղձի բորբոքումից 16 տարեկան հասակում:
«Նույնիսկ իր կյանքի վերջին վայրկյաններին նա չկորցրեց իր հմայքը»,- ասել է նա` հավելելով. «Չեյսը փոքր շուն էր` մեծ անհատականությամբ, և միակն էր իր տեսակի մեջ»:
Շայլերը նշել է նաև, որ ինքը երբեք չէր պատկերացնի, որ Չեյսը, որին ինքը շների բուծարանից էր գնել, կարող էր մրցույթի հաղթող դառնալ:
Շունը հաղթող էր ճանաչվել աչքի կատարակտի և ծովախեցգետնի քայլվածք ունենալու համար: